ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգային ձևաչափն է, որը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցում![]() 30 ապրիլի 2013 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան որպես նախագահող երկիր 2013թ. ուշադրության կենտրոնում է պահում ղարաբաղյան հակամարտությունը, ասել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն: «Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կաժարան, երբ ներկայացնում էր մեր քաղաքականությունը, նշեց, որ Ուկրաինան մեծ ուշադրություն է դարձնելու ԵԱՀԿ երկրների տարածքում առկա հակամարտություններին…Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մոտեցնենք այն պահը, երբ հակամարտությունը կհանգուցալուծվի: Մենք, որպես ԵԱՀԿ նախագահ երկիր, պետք է գտնենք այդ շփման կետերը: Սակայն պետք է նաև այն ձևաչափերը որոնել, որտեղ դրանք գործուն կլինեն»,-ասել է Միշչենկոն: Ըստ դեսպանի, Ուկրաինան մեծ հույսեր է կապում Մինսկի խմբի հետ ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: «Ուկրաինան գտնում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ սպառված չէ և հարկավոր է ակտիվացնել գործունեությունը ՄԽ շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգային ձևաչափն է, որը կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցում»,-ասել է Միշչենկոն: Ըստ նրա, այժմ ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է ակտիվացնել երկխոսությունը կողմերի միջև: Այժմ քննարկվում է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը: «Մինսկի խումբը գործուն մեխանիզմ է և պետք է օգտագործել նրա հնարավորությունները: Նման խնդիր է դնում մեր ԱԳ նախարարը, նա մշտապես շփվում է կողմերի հետ ու մեծ ուշադրություն է հատկացնում դրան»,-ասել է Միշչենկոն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |