Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի պետքարտուղարություն

Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի պետքարտուղարություն

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Սուրբ աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի քարտուղարի տեղակալ մոնսենյոր Պետեր Վելսին: Ողջունելով Հայաստանի դեսպանին` մոնսենյոր Վելսը հավաստիացրել է, որ Վատիկանում մեծ գոհունակությամբ է ընդունվել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը: Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանի և Վատիկանի միջև առկա բարեկամական հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել ներդնել բոլոր ջանքերը գոյություն ունեցող կապերը առավել ամրապնդելու և զարգացնելու համար: Դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ դեսպան Մինասյանը հանդիպել է նաև Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար մոնսենյոր Բետանկուրին, Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսենյոր Դոմինիկ Մամբերտիին, ինչպես նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Մոնակոյի դեսպան պարոն Միշելին: Մոնսենյոր Մամբերտիի հետ հանդիպմանը երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք առավել զարգացնելու առկա ներուժը: Այս կապակցությամբ մոնսենյոր Մամբերտին ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---