Ադրբեջանի դեսպանը գտնում է, որ ԱՄՆ-ն կարող է նպաստել իրավիճակի փոփոխմանը ղարաբաղյան գործընթացում![]() 4 մայիսի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Վերջին երկու տասնամյակում Հարավային Կովկասը զարմանալի փոխակերպումների է ենթարկվել, գրում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը իր «ԱՄՆ-ն և մյուսները պետք է զբաղվեն չկարգավորված հակամարտություններով ու միջազգային իրավունքի ոլորտում պահանջների հանգուցալուծմամբ» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Roll Call-ի կայքում: Ինչպես ասվում է հոդվածում, մեկ հարց անփոփոխ է մնում ու շարունակում է ստվերել Կովկասի ապագան: Չնայած միջազգային ջանքերին, ուղղված ղարաբաղյան կարգավորմանը, իրական առաջընթաց չի արձանագրվել, ինչը շարունակում է սպառնալիք լինել Եվրասիայում խաղաղության ու անվտանգության համար: «ԱՄՆ իշխանությունները, Կոնգրեսի աջակցությամբ, հանդիսանալաով հեղինակավոր միջնորդ, կարող են նպաստել իրավիճակի փոփոխմանը առավել ակտիվ մասնակցելով բանակցություններին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-գրել է Սուլեյմանովը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |