ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղում հայերի կողմից չեչեններ չեն կռվել

ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղում հայերի կողմից չեչեններ չեն կռվել

PanARMENIAN.Net - Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում կռվել են նաև հայերի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել: Այս մասին նշված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն են Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել վարձկաններ՝ ղարաբաղցի հայերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ կռվել են մինչև երեք հազար աֆղան մոջահեդ և չեչենական ջոկատներ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էր մոտ 300 չեչեն վարձկան:

1993 թ. հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց շրջանում գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով՝ չեչենական ջոկատները շատ չանցած լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

2000 թվականին ինքը՝ Բասաևը, հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք եկել ենք Ղարաբաղի համար պայքարել ոչ թե հանուն ռազմավարի, այլ հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, ինչպես պատմում էր Բասաևը, «տեղ հասնելով և իրավիճակին ծանոթանալով՝ մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

«Financial Times» պարբերականը 2002 թվականին գրել է, որ, ըստ իր տվյալների, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Հաթաբը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---