Արթուր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի առաջին օգնական

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի առաջին օգնական

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Արթուր Գրիգորյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնական նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---