Արցախի պաշտպանական հատվածում հակառակորդը կրա՞կ է բացել. ՊԲ-ում խորհուրդ են տալիս ասեկոսներին չհավատալ

Արցախի պաշտպանական հատվածում հակառակորդը կրա՞կ է բացել. ՊԲ-ում խորհուրդ են տալիս ասեկոսներին չհավատալ

PanARMENIAN.Net - «Եթե նման բան լիներ, Պաշտպանության բանակն առաջինը տեղյակ կպահեր: Խորհուրդ կտայի նման ասեկոսներին ուշադրություն չդարձնել»,- ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց ֆեյսբուքի «Մեր բանակը» էջի տարածած գրառմանը, թե «հենց հիմա Արցախի պաշտպանական հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել»: Էջում նշվում էր, ով օգտատերերից Անի Մանուկյանն ահազանգել է, որմինչ «ասում են շատ ուժեղ հրետակոծություն է»:

«Անին նաև ասաց, որ այս տեղեկությունը հավաստի է քանի որ այդ զորամասում որպես սպա ծառայում է իր եղբայրը. «Մայրս հեռախոսով էր խոսում հետը, հանկարծ անջատեց: Հետո մի քանի անգամ զանգեցինք, վերցրեց ու ասաց` «Մամ ջան, պերեստրելկայա սկսել պոստերում, ես գնամ-տեսնեմ` տղերքը ոնց են, չանհանգստանաք»: Մի քանի ժամ ա տեղեկություն չունենք, Աստված տա բան չլինի ոչ մեկի հետ»- ասված է էջի գրառման մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---