Բակո Սահակյան. ՀՀ ԱԺ հետ փոխգործակցությունը պահանջված ու կարևոր է![]() 20 մայիսի 2013 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տվյալ հարթությունում հնարավոր է հասնել շոշափելի հաջողությունների՝ հավելելով, որ այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ փոխգործակցությունը համարում է պահանջված ու կարևոր: Երկուստեք նշվել է կապերի էլ ավելի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |