Գերատեսչությունները համաձայն են Վերահսկիչ պալատի հետ հայտնաբերած խնդիրների 80 տոկոսի դեպքում![]() 23 մայիսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել Հայաստանի պետական մարմիններում 2012 թվականին: Ստուգումները իրագործվել են արդարադատության նախարարությունում, աշխատանքի և սոցիալական ապահովության, ֆինանսների ու էկոնոմիկայի, բնապահպանության, տրանսպորտի ու կապի, քաղաքաշինության, կրթության ու գիտության, տարածքային կառավարման նախարարություններում, ԱԻՆ-ում, այդ թվում գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում: Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վերահսկիչ պալատը մեծ աշխատանք է կատարել, որի արդյունքում գերատեսչությունների ղեկավաները համաձայն են Վերահսկիչ պալատի հետ հայտնաբերած խնդիրների 80 տոկոսի դեպքում: Մյուս 20 տոկոսի դեպքում, երբ անհամաձայնություն կա, հարկավոր է համատեղ աշխատանք ու հարկավոր են պարզաբանումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, որ բոլոր պարզաբանումները, որ տվել են գերատեսչությունների ղեկավարները, զետեղվեն կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև նշել է, որ կառավարությունը պատրաստ է հրապարակային քննարկումներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |