Աղետի գոտին կարող է իդեալական տեղ հանդիսանալ արևային էներգիայի արտադրության համար![]() 24 մայիսի 2013 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Գազի պաշարների կրճատման հետ մեկտեղ մարդկությունը կբախվի երրորդ համաշխարհային պատերազմի հետ, գտնում է պրոֆեսոր Վահագն Համազասպյանը: Ուստի, նրա խոսքով, Հայաստանը պետք է զարգացնի արեգակնային էներգետիկան: Պրոֆեսորը Հայաստանում հելիոկայանների ստեղծման հիմնադիրներից է: «Դա Աստծո պարգև է, որ Հայաստանը կարող է օգտագործել արևային էներգիան գազի փոխարեն»,-ասել է նա: Իր հերթին տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանը հավելել է, որ Հայաստանն իր առկա ներուժով արդեն վաղուց կարող էր առաջատար դառնալ ԱՊՀ երկրներում արևային էներգիայի արտադրության ու սպառման ոլորտում: Գիտնականները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ստեղծված իրավիճակում, երբ երկիրը կախված է էներգակիրներից, հիմնել գերակա ուղղություն՝ հելիոֆիկացիա: Մասնավորապես, Մնացականյանն առաջարկել է աղետի գոտում հելիոկայաններ ստեղծել: Նա հայտնել է, որ իրենք արդեն մշակել են շատ մատչելի, շահագործման համար հեշտ անհատական հելիոկայաններ: «Մենք մտադիր ենք կազմակերպել նման կայանների համազգային արտադրություն»,-հավելել է նա: Առաջին փուլում գիտնականները մտադիր են հելիոկայաններն օգտագործել գյուղատնտեսության ոլորոտում, կրճատելու համար գյուղացիների ծախսերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |