Բակո Սահակյանն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների![]() 4 հունիսի 2013 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջև կապերի հաստատմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |