Շահան Քանդահարյանը դրական է գնահատում հայ խաղաղապահների ներկայությունը Լիբանանում![]() 4 հունիսի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին հայաստանյան զորախմբի ներգրավումը կարող է դիտարկվել իբրև օրինաչափ երևույթ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Կարծում եմ` Հայաստանի հանրապետության համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավումը միջազգային ընտանիքի տարբեր ոլորտների գործունեությանը կարելի է գնահատել` նկատի ունենալով ՀՀ-ի արտաքին հավասարակշիռ քաղաքականության հրամայականը: Թուրքական գործոնը վերջին շրջանում ակտիվացել է ընդհանրապես տարածաշրանում և հատկապես Սիրիայում և Լիբանանում։ Հիշենք, որ Անկարան առաջինն էր, որ ինքնաառաջադրվեց` Հարավային Լիբանանում իբրև խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար: Հայկական զորախմբի ներգրավումը Լիբանանում տեղակայված խաղաղապահ զորամիավորումների շարքերին պետք է դիտարկել նկատի ունենալով նաև այս հանգամանքը»,- ասաց Քանդահարյանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |