Փորձագետ. Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը համաշխարհային թրենդ է դարձել

Փորձագետ. Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը համաշխարհային թրենդ է դարձել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը հայ համայնքի բազմամյա ջանքերի տրամաբանական շարունակությունն է: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը:

«Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը համաշխարհային թրենդ է դարձել և Ուկրաինան այստեղ բացառություն չէ: Գերագույն ռադայի կողմից նման որոշման կայացումը առաջին հերթին ուղղված է այդ սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելուն, ինչպես նաև հիեշցում է հանրությանը ցանկացած ազգության հանդեպ բռնության ու խտրական վերաբերմունքի անընդունելիության մասին:

Կարևոր է հասկանալ նաև, որ Ուկրաինայի խորհրդարանում ընդունվելիք որոշումն ուղղված չէ որևէ երկրի կամ ժողովրդի դեմ, ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ուղղված են ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը»,-հայտարարել է փորձագետը:

Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադա ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---