Բակո Սահակյան. Պետք է վերականգնել Շուշիի երբեմնի փառքը

Բակո Սահակյան. Պետք է վերականգնել Շուշիի երբեմնի փառքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյաննայցելել է Շուշի: Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում և ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարևորել է այս ճյուղի զարգացումը ինչպես տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:

Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգևոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, և այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---