Իտալիայում կքննարկվի Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործությանը հայ զինծառայողների մասնակցության հարցը![]() 17 հունիսի 2013 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի և Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |