Նախարար. ՎՊ հաշվետվությունում խախտումները ծնող հանգամանքների մասին խորքային վերլուծություններ չկան![]() 17 հունիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունում խախտումները ծնող հանգամանքների մասին խորքային վերլուծություններ չկան, կարծում է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա հայտնեց, որ ոլորտում բարեփոխումներ կատարելու համար 2012թ.-ին իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նախարարը նկատեց, որ հիմնական խախտումները արձանագրվել են նախագծերի պահանջների շրջանում, բարձրորակ նյութերի փոխարեն կիրառվել են ցածրորակ նյութեր: «Անվերջ խոսվում է ատկատների մասին` որպես խնդիրների հիմք, այն ինչ սա ուղղակի մակերեսն է: Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ խախտումները հետևանք են: Փաստաթղթերի մշակման աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են կազմակերպության հետ առնչություն չունեցող անդամներ, մի մասնագետը կարող է մի կազմակերպությունում հանդես գալ որպես նախագծող, մյուսում` որպես փորձաքննող»,- ասաց Սամվել Թադևոսյանը և նշեց, որ պատճառը որակյալ մասնագետների բացակայությունն է: Նա նաև շեշտեց, որ տեխնիկական վերահսկողությունը իրականացվում է թերի և հաճախ ձևական բնույթ է կրում: Նախարարը տեղեկացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը շինարարական արժեքի վերաբերյալ կարգի սահմանում կիրականացնի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |