Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին![]() 17 հունիսի 2013 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին: Ուղերձում, մասնավորապես ասված ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման և հետագա զարգացման գործին: Արցախում բարձր ենք գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և համոզված ենք, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր երկու բարեկամ ժողովուրդների ավանդական կապերը` մեծապես նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և մեր երկրների զորացմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ` այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում, իսկ Իրանի ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |