ԶՀԿ գլխավոր քարտուղար. Հայաստանում տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է![]() 17 հունիսի 2013 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերո-Մարկեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մունյոս Ալոնսոյի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների միջև փոխգործակցությանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մադրիդում նախարար Նալբանդյանը այցելեց Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կենտրոնակայան և հանդիպեց կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Թալեբ Ռիֆային նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան կատարած իր երկու այցելությունները և բովանդակային քննարկումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից տուրիզմն առաջնահերթություններից մեկը հռչակելը ճիշտ որոշում է, և վերահաստատեց կազմակերպության օժանդակությունը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ձեռնարկվող քայլերին: Նախարար Նալբանդյանը իր հերթին գոհունակությամբ նշեց, որ ԶՀԿ և Հայատանի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն և հայկական կողմը շահագրգռված է դրա առավել ընդլայնման մեջ։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր քաղաքագիտական կենտրոն Մադրիդի ակումբում, որին ներկա էին իսպանական առաջատար քաղաքագետներ և փորձագետներ։ Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր խոսքում և հարցերին պատասխաններում հանգամանալից ներկայացրեց Իսպանիա իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |