ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ժնևում մասնակցում է ԱՄԿ համաժողովին![]() 18 հունիսի 2013 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին, որին մասնակցնում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 185 անդամ երկրների կառավարությունների, արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներ: Հունիսի 18-ին, նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ ներկայացնելով Հայաստանում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ԱՄԿ կոնվենցիաներով ստանձնած ՀՀ պարտավորությունների արդյունավետ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: ՀՀ պատվիրակությունը հանդիպեց ԱՄԿ Գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ, քննարկվեցին Հայաստանում զբաղվածության, աշխատանքի, սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի, երեխաների աշխատանքի, սոցիալական գործընկերության ոլորտներին առնչվող հարցեր՝ իրականացված աշխատանքների, ներկայիս բարեփոխումների և հետագա անելիքների տեսանկյունից: ԱՄԿ Գլխավոր տնօրենը ողջունեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը` մասնավորապես զբաղվածության և աշխատավարձի քաղաքականության բարեփոխումների համատեքստում և նշեց, որ դրանք համահունչ են ԱՄԿ կողմից որդեգրած քաղաքականությանը և մոտեցումներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |