Արմենալը մտադիր չէ հավելավճար սահմանել վնասակար արտադրամասերի աշխատակիցներին![]() 18 հունիսի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Ռուսալ-Արմենալ» գործարանը մտադիր չէ հավելավճար սահմանել վնասակար արտադրամասերի աշխատակիցներին, քանի որ «Արմենալի» մասնագիտություններն ընդգրկված չեն առողջությանը վնաս պատճառող արտադրությունների կառավարության կողմից սահմանված ցանկում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գործարանի մամլո քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը: Գործարանի աշխատակիցների դատապաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա խոսքով` պետությունն արդեն երկու տարի է ուշադրություն չի դարձնում, որ վնասակար արտադրություններում աշխատող աշխատակիցներին հավելավճար չեն վճարում` առողջությանը վնաս պատճառող արտադրությունում աշխատելու համար: «Ստացվում է, որ պետությունն արդյունքում հավելավճարը կտրամադրի կենսաթոշակի հետ: Իսկ ահա գործատուն հրաժարվում է»,-հայտարարել է Բաղդասարյանը: Գործարանի ներկայացուցիչը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մայիսի 29-ին բացասական եզրակացություն է տվել այդ հարցի վերաբերյալ, որը բողոքարկման ենթակա չէ, ուստի իմաստ չունի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այնուամենայնիվ փաստաբանը կոչ է արել վարչապետ Տիգրան Սարգսյանին քննել գործարանի աշխատակիցների բողոքներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |