Ուկրաինան որպես միջնո՞րդ հանդես կգա ղարաբաղյան կարգավորման հարցում

Ուկրաինան որպես միջնո՞րդ հանդես կգա ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միջնորդի դերը չի սիրում: Այդ մասին ասել է ինքը Լուկաշենկոն «Իզվեստիա.ուա»-ին տված հարցազրույցում, նշելով, թե իր կարծիքով «Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանք չկա»:

«Ինչ է Ղարաբաղը ներկայացնում, ինչպես ես մարդիկ այնտեղ ապրում, աշխատում: Այնտեղ նորմալ կյանք էլ չկա»,- ասել է նախագահը:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում որպես միջնորդ առաջարկել է Ուկրաինային, «բայց նրանք չհամաձայնվեցին»:

«Ես հասկացա, որ այդ խնդիրը պետք է լուծել: Մի նախագահի հետ խոսեցի, մյուսի հետ: Բացատրեցի, որ իրավիճակը չի կարող երկար այդպես մնալ: Հայերը համաձայնվեցին ինձ հետ, Իլհամ Ալիևի հետ ես նույնպես խոսեցի, նա ասաց, որ դեմ չէ»,-ասել է Լուկաշենկոն:

Ըստ Բելառուսի նախագահի, «Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է միասին նստեն ու լուծեն բոլոր հարցերը»: «Դրա համար հարկավոր է երկու նախագահների քաղաքական կամքը: Իսկ Մինսկի խումբը կարող է միայն որպես երաշխավոր հանդես գալ»,- եզրափակել է Լուկաշենկոն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---