Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր՝ Մարսելում![]() 18 հունիսի 2013 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության և «Terre d` Armenie» կազմակերպության նախաձեռնությամբ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացվեց Հայաստանի տուրիզմին և Արցախի ներկայացմանը նվիրված օր, որի ընթացքում կայացավ Գեղարքունիքի և Լոռու մարզերը ներկայացնող ցուցադրություն: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: «YAN Voyage» տուրիստական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը: Ցուցադրվեց ֆիլմ Արցախի մասին: Շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին: Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ Երիտասարդների միության (JAF) պարի և երգի խմբի համերգը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |