Վանաձորում կարված բարձրորակ բաճկոններն արտահանվում են Իտալիա![]() 19 հունիսի 2013 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում: Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա սեպտեմբերին: Նախատեսվում է, որ առաջիկա սեպտեմբերից Մարցում կսկսի գործել նաև նախակրթարան: Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Շահումյան համայնքի ամբողջովին վերակառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ ծանոթացել իր իսկ հանձնարարականով իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի Շահումյանի բնակիչներն անձամբ էին դիմել վարչապետին՝ անբարեկարգ պայմաններում գտնված կենտրոնը վերակառուցելու խնդրանքով: Այժմ կենտրոնը, որը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով, սպասարկում է երեք հազար բնակչի: Վերակառուցման համար ներդրվել է 30 մլն դրամ: Վերջինիս բուժծառայողները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքներից և կրկին շնորհակալություն հայտնել վարչապետին՝ իրենց բարձրացրած խնդրին լուծում տալու համար: Կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Սարգսյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել աշխատանքային գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ ֆաբրիկան արտադրում է շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հագուստ: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը համագործակցել է գերմանական մի քանի պատվիրատու կազմակերպությունների հետ («Լեբեկ», «ՀԲ», «Կուբլեր», «Գրաֆեգգեր», որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս), իսկ հետագայում ընդլայնել է գործունեությունը` 2009 թվականին կնքելով նոր պայմանագիր իտալական «SARTIS» ֆիրմայի հետ: Վերջինիս պատվերով Վանաձորում գործող ֆաբրիկան կարում է տղամարդու և կանացի բարձրորակ բաճկոններ` արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրոպա՝ հիմնականում` Իտալիա: Եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու նպատակով, պատվիրատուն` համաձայն պայմանագրի, ապահովում է ընկերությանը ժամանակակից մեքենասարքավորումներով: Ընկերության գործունեությունը խթանելու և մարզում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից պարբերաբար աջակցություն է ցուցաբերվում ֆաբրիկային` տրամադրելով հարկային արտոնություններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |