Շահան Քանդահարյան. Տրիպոլին վերադառնում է նորմալ կյանքի, հայ համայնքին ոչինչ չի սպառնում

Շահան Քանդահարյան. Տրիպոլին վերադառնում է նորմալ կյանքի, հայ համայնքին ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Հարավային Լիբանանում բանակը իր վերահսկողությունը տարածել է և գրավել զինյայլների կենտրոնները։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ըստ նրա, ճանապարհ փակելու մանր միջադեպեր եղել Բեյրութի որոշ թաղամասերում, բայց ընդհանուր առումով կայուն է իրավիճակը։ «Իսկ Տրիպոլիում մենք նոր կապ հաստատեցինք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ասացին, որ ավելի հանգիստ է այսոր. զինյայլներ չեն երևում և կրակոցներ չեն լսվում։ Վաճառատները վերաբացվել են. թվում է որ կյանքը վերադառնում է բնականոն հուն»,-ասաց Քանդահարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---