Քրիս Բոհջալյանը ներկայացնում է «Լույսը ավերակներում» իր նոր վեպը![]() 26 հունիսի 2013 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-26-ը The New York Times վարկածով բեսթսելերի հեղինակ, գրող Քրիս Բոհջալյանը շրջագայություն է սկսում՝ ներկայացնելու համար իր վերջին «Լույսը ավերակներում» վեպը: Հուլիսի 9-ին շնորհանդես տեղի կունենա Հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) Նյու Յորքի գրասենյակում, իսկ հետո Հովնանյան դպրոցում Նյու Ջերսիում: Ըստ Բոհջալյանի, AGBU-ն և Հովնանյան դպրոցը աջակցել են նրան գիրքը գրելու ընթացքում, ինչպես նաև պատմական Հայաստան ուղևորության ժամանակ: Այս տարվա մայիսին Բոհջալյանը Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանի հետ եղել է Ստամբուլում նախորդ տարի լույս տեսած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի շնորհանդեսի ժամանակ, այցելել է նաև Արևմտյան Հայաստան: Վեպը պատմում է պատերազմից ավերված Տոսկանայում սիրո, հուսահատության ու վրեժի մասին: Ըստ Դոննա Սեմանի, Բոհջալյանը համադրում է բարդ կառուցվածքներն ու գերող զգացմունքայնությունը պատմական ընկալման ու վրեժի խորը զգացումի հետ՝ բացառիկ վեպ ստեղծելով պատերազմի ողբերգական հետևանքների մասին, գրում է The Armenian Weekly-ին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |