Ալի Համենեիի ներկայացուցիչը Թավրիզում Լեռնային Ղարաբաղի դեմ ջիհադի կո՞չ է անում

Ալի Համենեիի ներկայացուցիչը Թավրիզում Լեռնային Ղարաբաղի դեմ ջիհադի կո՞չ է անում

PanARMENIAN.Net - Թավրիզում Ալի Համենեիի ներկայացուցիչ այաթոլա Մուջթահիդ Շաբիստարին «Հանուն Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանին:

«Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին Իրանի պաշտոնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է աջակցել մահմեդականներին Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Շաբիստարին:

«Ղարաբաղը, ինչպես և Պաղեստինը, իսլամական աշխարհի մաս է: Մենք խայտառակ ենք համարում այն փաստը, որ անբաժան մահմեդական տարածքները զավթված են»,-ասել է նա, հայտնում է Salamnews.org-ը:

«Պետք չէ հույսը դնել միայն աղթոքի ու աղերսի վրա: Պետք է գործել: Հայրենասիրության ոգին պետք է հաղթանակի ողջ իսլամական աշխարհում, հատկապես շիաներով բնակեցված երկրներում՝ Իրանում և Ադրբեջանում»,-ասել է Շաբիստարին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---