Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը29 հունիսի 2013 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը, այս մասին Грузия Online-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը: Ըստ աղբյուրի` Արմեն Չախալյանին ձերբակալել են մի քանի ժամ առաջ Նինոծմինդայում անկարգություններ կազմակերպելու համար: Թե ինչ անկարգություններ են եղել, դեռ հայտնի չէ: Համաձայն աղբյուրի` նրան ձեռբակալել են Նինոծմինդայի և Ախալքալակի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա: PanARMENIAN.Net ը փորձեց տեղեկությունը ճշտել Վահագն Չախալյանից, սակայն նա հեռախոսին չի պատասխանում: Նշենք, որ Արմեն Չախալյանի հեռախոսն անջատված էր: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |