ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Այս մասին PanARMENIAN.Net -ը տեղեկանում է ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ խորհուրդ է տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---