2014թ. կառավարությունը մտադիր է շուրջ 57 մլրդ դրամ հատկացնել կենսաթոշակային ծախսերի համար

2014թ. կառավարությունը մտադիր է շուրջ 57 մլրդ դրամ հատկացնել  կենսաթոշակային ծախսերի համար

PanARMENIAN.Net - 2014 թվականից Հայաստանում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 20 մլրդ դրամ ուղղել քաղաքացիների խնայողություններին պետության 5 տոկոս մասնակցությունն ապահովելու համար:

Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ նշելով, որ պետբյուջեի հիմնական ծախսերը կարճաժամկետ հեռանկարում կուղղվեն աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը: Միաժամանակ, հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացման համար նախատեսված է 37,7 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---