Նովրուզ Մամեդով. Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը

Նովրուզ Մամեդով. Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Լոնդոնում:

Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ ջանքերը մինչ օրս առաջընթացի չեն հանգեցրել կարգավորման գործընթացում: «Անձամբ ես գտնում եմ, որ գործընթացի այնպիսի ընթացը, որն այսօր կա, նվազեցնում է հակամարտության խաղաղ կարգավորման մեր հույսերը»,-ասել է նա, հայտնում է «ԱՊԱՆ»-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---