Քենան Էվրեն. Հայերի հետ 1915թ. կատարվածը «արդար ու իրավական գործողություն էր»

Քենան Էվրեն. Հայերի հետ 1915թ. կատարվածը «արդար ու իրավական գործողություն էր»

PanARMENIAN.Net - 1915թ. Հայերի ցեղասպանությունը «արդար ու իրավական գործողություն էր»: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենի ստորագրած զեկույցում, որը իշխանության եկավ 1980 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում և դարձավ Թուրքիայի յոթերորդ նախագահը, գրում է Radikal-ը:

«Թուրքիայի ներքին սպառնալիքը» զեկույցում, որը նվիրված է 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջմանը և ներկայացվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից դատավարության համար, հայերին մեղադրանք է ներկայացվել 1914-1915թթ. դավաճանության մեջ, ինչպես նաև ասվում է, որ հայերի հետ 1915թ. կատարվածը «արդար ու իրավական գործողություն էր»: Զեկույցում հայերի կորուստները գնահատվում են 50-100 հազարի սահմանում, իսկ թուրքերինը՝ շատ ավելին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---