Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Ուրուգվայում մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը։ Նախաձեռնությունը Ուրուգվայի կրթության ու մշակույթի նախարարությունն է, որին կաջակցի հայկական համայնքը։ Թանգարանի բացումը նախատեսված է 2015 թվականի ապրիլի 24-ին։

Սա Հայոց ցեղասպանության առաջին թանգարանն է, որը հիմնվելու է Հայաստանից դուրս։ Ինչպես ասել է կրթության և մշակույթի փոխնախարար Օսկար Գոմեսը, թանգարանը՝ մեծ ներդրում է անհանդուրժողականության, ժխտողականության և ատելության դեմ պայքարելու գործում։

«Թանգարանում կներկայացվի ոչ միայն Հայոց, այլև այլ ցեղասպանություններ, մասնավորապես՝ Հոլոքոստն ու ստրկատիրության ժամանակ աֆրիկացիների ցեղասպանությունը»,- ասել է Գոմեսը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---