Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից

Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից

PanARMENIAN.Net - Հրաչյա Հարությունյանը գրավոր դիմել է քննիչներին` խնդրելով, որ իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ, նրանց թվում Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը, գրում է Московский комсомолец-ը:

Մինչ այս Հարությունյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Ալեքսանդր Մալցևը պարզաբանել է, որ հայ վարորդը նման որոշում, ամենայն հավանականությամբ, կայացրել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:

Հարությունյանին պաշտպանելու Մալցևի նախապայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը:

«Ես արել եմ` ինչ կարող էի` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն և այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային հանգստություն և համբերություն, որովհետև սա միայն սկիզբն է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Մալցևը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---