12  27.07.13 - Հոգեհանգստի պատարագ` ի հիշատակ 30 տարի առաջ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների

«Լիսաբոնի հնգյակ». 30 տարի առաջ այս օրը

«Լիսաբոնի հնգյակ». 30 տարի առաջ այս օրը

PanARMENIAN.Net - 30 տարի առաջ այս օրը` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայ երիտասարդներ պատմության մեջ գրեցին «Լիսաբոնի հնգյակի»` Հայ հեղափոխական բանակի մարտիկների անունը: Աշխարհի ուշադրությունը հայ դատին սևեռելու նպատակով նրանք մտան Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատուն: Թուրք զինվորի կրակոցից զոհվեց Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

Գործողության ժամանակ Վաչե Տաղլյանն ու Սեդրակ Աճեմյանն ընդամենը 19, Արա Քրջլյանը` 20, Սիմոն Յահնիյանը և Սարգիս Աբրահամյանը 21 տարեկան էին:

Թեև շատ երկրներ 1915 թվականի ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնի հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղվում են:

Հայ հեղափոխական բանակը նամակ էր ուղարկել մի քանի լրատվամիջոցների խմբագրություններ` ուղղված բոլոր երկրների կառավարություններին, միջազգային հանրությանը.

«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Նահատակված հայ երիտասարդների հիշատակին այսօր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---