Նախնական տվյալներով թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել

Նախնական տվյալներով թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել

PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել: Նրանց հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 15 րոպե առաջ է խոսել Դամասկոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ և պատանիների առևանգման մասին տեղեկութունը դեռ հաստատված չէ:

Նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---