Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը նշանակվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը նշանակվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատը գրեթե միաձայն հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի ընտրությանը՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու ներքին քաղաքականության մասով իր նախկին խորհրդական ու հայտնի իրավապաշտպան Սամանտա Փաուերին:

Ծագումով իռլանդացի, Փաուերը նշանակվել է Սյուզեն Ռայսի զբաղեցրած պաշտոնում:

«Որպես մարդու իրավունքների ու արժանապատվության վաղեմի պաշտպան, նա կանդրադառնա ԱՄՆ համընդհանուր իրավունքներին, հիմնարար ազատությանն ու ազգային շահերին»,- ներկայացնելով թեկնածուին՝ հայտարարել է Օբաման:

2003-ին Սամանտա Փաուերը Պուլիտցերյան մրցանակ ստացավ իր «Խնդիրը դժողքից. Ամերիկան Ցեղասպանության դարում» գրքի համար, որտեղ մանրամասն անդրադարձել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---