Հայաստանի խոշոր կազմակերպությունների կեսը չի անցել արտաքին աուդիտ![]() 5 օգոստոսի 2013 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը: Տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն: 203 կազմակերպություն չեն ստացել դրական եզրակացություն: 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել: Նշենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |