Համաշխարհային բանկը Հայաստանին հանձնել է «1993-2002թթ. ժամանակա֊հատ֊վածում երկրի ծրագրերի լավագույն պրակտիկայի մրցանակը»11 մարտի 2006 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը Հայաստանին շնորհել է «1993-2002թթ. ժամանակա֊հատ֊վածում երկրի (Հայաստանի) ծրագրերի լավագույն պրակտիկայի մրցանակը»: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, այսպիսի մրցանակ առաջին անգամ է Բանկի կողմից որեւէ երկրին տրվում: Այս մրցանակը հավաստում է ծրագրերի նախապատրաստման, իրականացման, մոնիտորինգի ու գնահատման գծով առկա գոհացուցիչ ցուցանիշների մասին, որոնք նպաստել են զարգացման դրական արդյունքների ապահովմանը:Հայաստանում Համաշխարհային բանկի գործունեությունն սկսվելուց ի վեր Տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է 41 ծրագիր` ընդհանուր 920.9 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, որից 749 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար արդեն իսկ ծախսվել է: Ներկայիս գործող ծրագրերի փաթեթը ներառում է 17 ծրագիր` ընդհանուր 280.4 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, որից 172.1 միլիոն ԱՄՆ դոլարն առայժմ չի ծախսվել:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |