Գերմանացի երիտասարդն Ադրբեջանի ԱԳՆ-ից պահանջում է իր անունը ներառել «սև ցուցակում»![]() 7 օգոստոսի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի երիտասարդ Ջոնաս Հոլլանդերը «հիսաթափված» է Ադրբեջանի ԱԳՆ-ից, որովհետև ինքն էլ 2012 թվականին այցելել է Արցախ, բայց իր անունը հրապարակված հայտնի «սև ցուցակում» ներառված չէ: «Ես վիրավորված և հիսաթափված եմ, որ իմ անունն այդ ցուցակում ներառված չէ: Ներկայացնում եմ իմ` Արցախ այցելության ապացույցը և խնդրում հնարավորինս արագ ուղղել սխալը», - գրել է Հոլլանդը Ֆեյսբուքի իր էջում` հրապարակելով նաև Արցախ այցելության համար ստացած իր մուտքի թույլտվության լուսանկարը: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները: Ֆեյսբուքում ստեղծվել է նաև «Մենք այցելել ենք Արցախ առանց «թույլտվության» էջ` որպես պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակին»: Ինչպես տեղեկացնում է էջի նկարագրությունը, այն ստեղծվել է Արցախին աջակցելու նպատակով և ուղերձ է Ադրբեջանին այն մասին, որ Արցախ այցելած և այցլել պատրաստվող մարդկանց Բաքվի սպառնալիքները չեն մտահոգում: «Ադրբեջանը սպառնում է համալրել ցուցակը: Մենք կարող ենք խնայել նրանց ժամանակը և ինքներս մեր անունները հրապարակել: Մենք հպարտանում ենք, որ այցելել ենք Արցախ առանց «թույլտվության»», - նշված է էջի նկարագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |