Սենոր Հասրաթյան.Ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել

Սենոր Հասրաթյան.Ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է 1 զինծառայող, իսկ ականի վրա որևէ հայ զինծառայող չի պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իրենց կողմում հայտնվել են 2 հայ զինծառայողներ, որոնցից մեկը փախչելու փորձի ժամանակ պայթել է ականի վրա:

«Այդ տեղեկությունն ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Սենոր Հասրաթյանը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---