Քելլի. Ուորլիքի նշանակումն իմ պաշտոնում վկայում է ԼՂ հարցում ԱՄՆ առաջնահերթ վերաբերմունքի մասին![]() 8 օգոստոսի 2013 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելլին մեկնաբանել է դեսպան Ջեյմս Ուորլիքին իր պաշտոնում նշանակելու Սպիտակ տան որոշումը: «Ես վաղուց եմ ճանաչում Ջեյմս Ուորլիքին: Նա ամենատաղանդավոր և փորձառու դիվանագետներից է: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մենք վստահ ենք, որ նա հսկայական աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում»,-հայտարարել է Յան Քելլին, փոխանցում, է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Ուորլիքի նշանակումը ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ը առաջնահերթ վերաբերմունք ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Իսկ ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը», - ասել է Քելլին, ով այդ պաշտոնում կմնա մինչև սեպտեմբեր, երբ նրան կփոխարինի Ջեյմս Ուորլիքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |