Արգենտինացի լրագրողը ադրբեջանական «սև ցուցակը» բարբարոսական ու խղճուկ մեթոդ է անվանել10 օգոստոսի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Արցախ այցելածների Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած «սև ցուցակում», որը 335 անուն է ընդգրկում, կան նաև արգենտինական խոշորագույն International Policy in Clarín թերթի գլխավոր խմբագիր Մարսելո Կանտելմիի և հայազգի արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանի անունները: Մարսելո Կանտելմին Արցախ է այցելել 2005 թվականին: Նա հայտարարել է, որ նման ցուցակի հրապարակումը բարբարոսական քայլ է, որը միայն քամահրանքի է արժանի: Դա նաև խտրականության դրսևորում է, որը պատմականորեն օգտագործել են բռնակալները՝ կոպտորեն խախտելով բազմակարծության իրավունքը: «Այսպիսի խղճուկ մեթոդներով են ադրբեջանցիները ժխտում հայերի իրավունքը նրանց պատմական հողերի հանդեպ»,-նշել է Կանտելմին: «Այդ ցուցակը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ նաև բռնատիրական միջոցներ է կիրառորւմ, ինչպես օրինակ այս «սև ցուցակն» է, պատժելու համար մարդկանց, անկախ ազգային պատկանելությունից, որոնք նպաստում են Լեռնային Ղարաբաղի սոցիալական, տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը»,-հայտարարել է իր հերթին Արգենտինայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Թաբակյանը: Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր հայտնի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած մարդիկ: Ցուցակում են Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Գլեդիս Բերեժիկլյանը, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Պոխոլկովը, ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրի թղթակից Վարվարա Ժլուտենկոն, «The Washington Post»-ի Մոսկվայի թղթակից Ուիլ Էնգլունդը, ավստրիացի դիրիժոր էռնեստ Գյոցլը, իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն և ուրիշները: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին |