ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ. Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր, կլինեն համապատասխան պատժամիջոցներ13 օգոստոսի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացնող Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին հորդորել է սպասել և տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ գերու հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցյում ասաց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը: Նա ավելացրեց` պատվիրակն իրենց ասել է, որ Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր և այս առիթով կլինեն համապատասխան պատժամիջոցներ: Հարազատները պատրաստակամություն են հայտնել նամակով դիմել Ժնև՝ Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակ: Առաջարկն ընդունվել է: Հիմա նախապատրաստվում է նամակը: Հակոբի ընտանիքի անդամները, հարազատներն արդեն տուն են գնում, բայց նրանց մի մասը վաղը կվերադառնա: «Վաղը մի քանի հոգով կգանք: Այսօր հասկացանք, որ այսպես իմաստ չունի: Միևնույն է ոչինչ չփոխվեց, իսկ մեր հարազատների առանց այն էլ վատ վիճակն ավելի էր ծանրանում», - ասաց Արման Ինջիղուլյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվել էին ընդունել գերեվարված զինծառայողի հարազատներին` նշելով, որ գրասենյակի պատվիրակը գնում է նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հաստատել էր, որ ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: «Քննարկվել է Ադրբեջանական կողմում հայտնված մեր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը: Աշխատանքներ են իրականացվում և հենց նորություն լինի, հայտարարություն կտարածվի», -PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արծրուն Հովհաննսյանը: Զինծառայողի ծնողներն ու հարազատները հավաքվել էին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |