Բ.Սահակյանը Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

Բ.Սահակյանը Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման և հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, արևշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր հավատավոր ժողովրդի»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---