Շահին Սաիլով. Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չկան21 օգոստոսի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չի տեսնում, ասել է պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Ըստ նրա, պարզվում են պատճառները, թե ինչու է զինծառայողն անցել շփման գիծը: Դրանից հետո, ըստ զինծառայողի ցանկության, նա կվերադառնա իր երկիրը, կամ կարող է ուղարկվել երրորդ երկիր: «Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա կվերադառնա, պետհանձնաժողովն ասյտեղ խնդիրներ չի տեսնում»,-ասել է Սաիլովը: ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |