Անիում պեղումներ են սկսվում, որոնք 45 օր կտևեն![]() 21 օգոստոսի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Բագրատունիների հինավուրց մայրաքաղաք Անիում պեղումներ են սկսվել, որոնք 45 օր կտևեն: Ըստ Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Հաքան Դողանայի, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 110 հազար լիր է հատկացրել Անիում պեղումների համար: Դողանայը նշել է, որ վերջին պեղումներն Անիում անց են կացվել 2 տարի առաջ, 2011 թվականին: Դողանայը նաև նշել է, որ երբ Անին գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ XIX դարի վերջում XX դարի սկզբում Անիում պեղումներ են կատարվել, որի ժամանակ 4 վագոն պեղված նմուշներ տեղափոխվել են Ռուսաստան, որոնց մեծ մասը ցուցադրվում է թանգարաններում, հայտնում է Anadolu-ն: Ռուսաստանցի արևելագետ Նիկոլայ Մարը մի քանի տասնամյակ շարունակ պեղումներ է կատարել Անիում, արշավախմբի նյութերի մեծ մասը չի պահպանվել 1917-1918թթ., ուստի Մարի Անիին վերաբերող հրապարակումները սկզբնաղբյուրի նշանակություն են ստացել: Նրա աշխատությունների նշանակությունը պահպանվում է մինչ օրս և երբեք կասկածի տակ չի դրվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |