Բակո Սահակյանն այցելել է Մարտունիում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ![]() 22 օգոստոսի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունի շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և առողջապահության ոլորտներին: Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձևաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |