26 օգոստոսի 2013 - 19:38 AMT
Դենիս Դվորնիկով. Ռուս հասարակական գործիչների ու լրագրողների այցն Արցախ բավականին հագեցած է

Ռուս հասարակական գործիչների ու լրագրողների այցն Արցախ բավականին հագեցած է անցնում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց պատվիրակության անդամ, ՌԴ հասարակական պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովը:

«Մեր թիմի յուրաքանչյուր անդամ կոնկրետ ուղղությամբ հարցերի իր ցանկն ունի: Դա և հասարակական հարցեր են, և գյուղատնտեսական համալիրի զարգացման հարցեր, քննարկվում են նաև ապագային վերաբերող համատեղ ծրագրեր: Այս այցելության շրջանակում ինձ հատկապես հետաքրքրում է Արցախում ռուս համայնքի կյանքը: Մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք, քննարկեցինք խնդիրները, որոնցից գլխավորն էր ուղղափառ եկեղեցու կառուցումը: Հատուկ Արցախում ռուս համայքի համար օրհնվեց Տիրամոր սրբապատկերըԼ Պատվիրակության անդամները հավատում են, որ սրբապատկերն իր տեղը կգտնի Ստեփանակերտի նոր ուղղափառ եկեղեցիում», - ասաց Դվորնիկովը:

Պատվիրակության անդամներն են Ռուս-հայկական համայնքի նախագահ Յուրի Նավոյանը, հասարակական գործիչներ Աննա Չապմանը, Սերգեյ Կարնաուխովը, Իրինա Տոլմաչեվան ու Պավել; Սիգալը, ինչպես նաև Ալեքսանդրա Ռիժկովան ու Եկատերին Պանինան («Русский Репортер»):