Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը![]() 26 օգոստոսի 2013 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով այսօր Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Մասնակիորեն վնասվել են Սբ.Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |