Ո՞ւմ և որքա՞ն է նախատեսվում հատկացնել պետբյուջեից եկող տարի

Ո՞ւմ և որքա՞ն է նախատեսվում հատկացնել պետբյուջեից եկող տարի

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի պետբյուջեի 2014 թվականի նախնական տարբերակի

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակի, ծախսերը 2014 թ. կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 տրլն 145 մլրդ դրամ: Իսկ ՀՆԱ ծավալը կկազմի 4 տրլն 723 մլրդ դրամ:

Ծախսերի գումարից 5 մլրդ 188 մլն դրամ կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը, 7 մլրդ 612 մլն՝ տրանսպորտի ու կապի նախարարությանը, 1 մլրդ 406 մլն դրամ՝ էկոնոմիկայի նախարարությանը, այդ թվում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը՝ 152 մլն 380 հազար դրամ: Զբոսաշրջության ոլորտին կհատկացվի 75 մլն դրամ, ՏՏ ոլորտին՝ 80 մլն դրամ, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամին՝ 260 մլն դրամ:

Սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորման շրջանակներում կրթությանը կհատկացվի՝ 113 մլրդ 138 մլն դրամ, մշակույթին՝ 12 մլրդ 550 մլն դրամ, երիտասարդական ծրագրերին՝ 613 մլն 801 հազար դրամ, սպորտին՝ 1 մլրդ 622 մլն դրամ: Գիտության աջակցության և զարգացման նպատակով կհատկացվի 12 մլրդ 662 մլն դրամ, կրթության ոլորտում կապիտալ ծախսերի համար՝ 6 մլրդ 562 մլն դրամ:

Սոցիալական ապահովման ոլորտին կհատկացվի 346 մլրդ 923 մլն դրամ, այդ թվում ընտանեկան նպաստների մասով՝ 37 մլրդ 124 մլն դրամ, զոհված ազատամարտիկների ընտանիքներին նպաստաների մասով՝ 154 մլն 800 հազար դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասով՝ 8 մլրդ 564 մլն դրամ, սոցիալական կենսաթոշակների մասով՝ 10 մլրդ 937 մլն դրամ, աշխատանքային կենսաթոշակների մասով՝ 202 մլրդ 464 մլն դրամ: Ընդ որում 4 մլրդ դրամ կհատկացվի կենսաթոշակները 20 տոկոսով բարձրացնելու համար:

Բնապահպանության նախարարությանը 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 216 մլն դրամ: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը՝ 55 մլն 499 հազար դրամ, ԱԻՆ-ին՝ 939 մլն 743 հազար դրամ, քաղաքաշինության նախարարությանը՝ 250 մլն դրամ:

Ուժային կառույցների ծախսերը կկազմեն 229 մլրդ 219 մլն դրամ, պաշտպանության նախարարությանը՝ 160 մլրդ 976 մլն դրամ, ոստիկանությանը՝ 30 մլրդ 879 մլն դրամ, Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 մլրդ 801 մլն դրամ:

Պետական ապարատի աջակցության համար՝ 82 մլրդ 307 հազար դրամ, արտերկրից պատվիրակությունների ընդունման համար՝ 350 մլն դրամ, նախագահի աշխատակազմին կհատկացվի 300 մլն դրամ, խորհրդարանին՝ 87 մլն դրամ, կառավարության աշխատակազմին՝ 260 մլն դրամ:

Իսկ ահա կառավարության պահուստային ֆոնդը կկազմի 20 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---