Օգոստոսին հուլիսի համեմատ տնտեսական բարձր ակտիվությունն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին

Օգոստոսին հուլիսի համեմատ տնտեսական բարձր ակտիվությունն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին

PanARMENIAN.Net - 2013-ի օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 22,9 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,8 տոկոսով:

Միաժամանակ, 2013-ի օգոստոսին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 9,3 տոկոսով: Միժամանակ 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ: Միաժամանակ 2013թ. հունվար-օգոստոսին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 5,3 տոկոս գների աճ սպառողական շուկայում:

Տնտեսական ակտիվության բարձր մակարդակը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ գյուղատնտեսության ոլորտում հաջողվում է ապահովել զգալի արդյունքներ: 2013 թ. օգոստոսին 2013 թ. հուլիսի համեմատ աճն այստեղ կազմել է 93,4 տոկոս: 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն շրջանի համեմատ աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 11.9 տոկոս, 2013 թվականի հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7,1 տոկոս:

Հատկանշական է այն փաստը, որ շինարարության ոլորտում, որն ամենից շատ տուժեց ճգնաժամից և այժմ դանդաղ վերականգնվում է, ամսական կտրվածքով աճն արձանագրվել է 11,8 տոկոսի մակարդակում, իսկ 2013 թ. հունվար-օգոստոսին՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումն այդ ոլորտում կազմել է 8,5 տոկոս, տարեկան կտրվածքով՝ 8,4 տոկոս:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճն ասյտեղ կազմել է 2,9 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 4,7 տոկոս: 2013 թ. հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը գրանցվել է 6,2 տոկոսի մակարդակում:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանում 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,8 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ 0,7 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության առումով՝ 6,2 տոկոսով:

Ըստ պաշտոնակնա վիճակագրական տվյալների, 2013թ. օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 466,6 մլն դոլար (190,2 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 5,3 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 2,8 տոկոս՝ 3 655,5 մլն դոլար (1 503,6 մլրդ դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 126,8 մլն դոլար (51,7 մլրդ դրամ)` աճելով 6,2 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 1,8 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-օգոստոսին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 952,2 մլն դոլար (391,6 մլրդ դրամ), աճը՝ 8,9 տոկոս:

Ներկրման ծավալը 2013թ. օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 339,8 մլն դոլար (138,5 մլրդ դրամ)՝ աճելով 3 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 7,7 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 704,3 մլն դոլար (1 112,0 մլրդ դրամ)` աճելով 0,8 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 752,1 մլն դոլար կամ 720,4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---